Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1, զոհ 3 վիրավոր (ֆոտո)

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի 35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Opel-ներից մեկի վարորդն է, ում ծննդյան օրն էր այսօր:

խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում