Search
Close this search box.

Ինչո՞վ է վտանգավոր միանգամից նիհարելը

Շատ կանայք նիհարելու մասին հիշում են իրենց ծննդյան տարեդարձից, կարեւոր հանդիպումներից կամ հանգստի մեկնելուց մի քանի շաբաթ առաջ։ Ընդ որում, նրանք ցանկանում են մի շատ խիստ ու ազդեցիկ դիետա պահել՝ շատ արագ ավելորդ քաշից ազատվելու եւ կազմվածքը վերականգնելու համար։

Սակայն արագ նիհարելը շատ վտանգավոր է։ Սա կարող է բացասաբար ազդել նյարդային համակարգի վրա եւ անգամ սրտի աշխատանքի կանգ կարող է առաջանալ։

Իսկ ինչո՞վ է վտանգավոր միանգամից նիհարելը։ Այս հարցին կարող են պատասխանել դիետոլոգները։ Միանգամից մի քանի կիլոգրամից ազատվելը կարող է  մարսողական համակարգում խանգարումներ առաջացնել։ Խիստ դիետաներ պահող աղջիկները սկզբում շատ քիչ են ուտում, այնուհետեւ սննդից հրաժարվելը դառնում է  նորմալ երեւույթ եւ հենց սա էլ հանգեցնում է խանգարումների եւ անգամ կարող է անորեքսիա առաջացնել. այսպես օրգանիզմը սարսափելի վիճակում է հայտնվում։

Ճարպից հրաժարվելը  (միս, սալ, յուղ) կարող է գլխացավ, հոգնածություն եւ ուղեղի դիստորֆիա առաջացնել։

Քաղցրից հրաժարվելը կարող է ուշագնացության եւ կոմայի, իսկ երբեմն նույնիսկ մահվան պատճառ դառնալ։

Նիհարելու ընթացքում պարտադիր չէ որ լիովին հրաժարվեք ածխաջրեր, ճարպեր եւ սպիտակուցներ օգտագործելուց։

Միայն միրգ ուտելով եւ ջուր խմելով երկար չեք դիմանա։ Հետեւաբար, դիետոլոգները խորհուրդ են տալիս խիստ դիետաներ պահելուց առաջ մի լավ մտածել։