Search
Close this search box.

«Ուղղակի կասեմ ձեզ հեռացեք, թողեք ինձ, թողեք՝ ապրեմ իմ շվաքում». Անդրե

Երգիչ Անդրեն «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Վերջին շրջանում այնքան խառնվեց ամեն բան իրար, որ լավն ու վատը, արժեքավորն ու անարժեքը, կարևորն ու անկարևորը, որակովն ու անորակը, անկեղծն ու կեղծավորը մի հարթակի դրվեցին և այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ անգամ «մտերիմներն» են սկսել շփոթել և փորձել շփոթեցնել ինձ։ Ուղղակի կասեմ ձեզ հեռացեք, թողեք ինձ, թողեք՝ ապրեմ իմ շվաքում, թողեք՝ դառնամ իմ օրերի, իմ դեռ չապրած երազների Մեկ Տերը»։