Search
Close this search box.

«Պարոն Զեյնալյա’ն, մի կաշկանդվեք: Քայլ արեք». Ցմահ դատապարտյալը՝ նախարարին

Հայաստանի նոր՝ հեղափոխական իշխանությունը բազմիցս հայտարարել է ու շարունակում է պարբերաբար բարձրաձայնել, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ այլ չափորոշիչներ են նախագծվում։ Բոլորովին վերջերս արդարադատության նախարար Արտակ Զենլանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, ըստ որի 20 տարուց ավելի անազատության մեջ գտնվող ցմահների ռեժիմը պիտի փոխվի, պիտի ռեալ գործի պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու մեխանիզմը։ Պիլոտային ծրագիր, սակայն նախարարն այդպես էլ ժամկետների մասին չխոսեց։ Հետաքրքիր էր պարոն նախարարի այն հայտարարությունը, որ ինքն ի պաշտոնե կաշկանդված է։ «Պարոն Զեյնալյա’ն, մի կաշկանդվեք: Քայլ արեք ։ Ձեր օրինական գործողություները բխում են օրենքներից եւ մարդու իրավունքների բազմաթիվ կոնվենցիաներից։ Դուխով եղեք ու ժամանակ մի կորցրեք։ Չէ որ վարչապետն էլ է ոլորտը վստահել Ձեզ ու սպասում է հեղափոխական քայլերի»,- արդարադատության նախարարին դիմում է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։ Վերջինս վստահ է, որ իր հետ համամիտ են համարյա բոլոր ցմահները եւ նրանց անունից էլ է խնդրում իրապաշտպան նախարարին գործել անկաշկանդ, խղճի մտոք ու քայլերը չուշացնել։ Կրկին անգամ հատուկ ընդգծում ենք,որ Վարչապետը բազմիցս քաղաքական հայտարարություներ և քաղաքական դիրքորոշում է հայտնել, որ ցմահ դատապարտյալների հար ցում պիտի գործի ներման ինստիտուտը և վաղաժամկետ ազատման մեխանիզմը։ Այնպես որ, պր-ն Զեյնալյան, երբեք մի կաշկանդվեք, վստահ շարժվեք առաջ ։

Ցմահ դատապարտյալ՝ Ստեփան Գրիգորյան

Այս Բաժնից