Search
Close this search box.

Ո՞վ է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի «սահակական» թեկնածուն. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին այս պահի դրությամբ կմասնակցի 3 թեկնածու՝ Մանուշակ Կարապետյանը, Անդրանիկ Սարգսյանը և Լուսինե Ֆլջյանը… Բոլորին հետաքրքիր է, թե ում թեկնածությունն է պաշտպանելու ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբն իր ֆյուրերի հետ միասին… Մինչ այդ հավելեմ, որ ՇՊՀ-ի ռեկտորի մրցույթին մասնակցելու համար սահակական թիմը տարբեր մարդկանց անուններ էր տալիս, որոնք, ի վերջո, չառաջադրվեցին… Կամ պատճառն այն էր, որ իմ կողմից հրապարակավ բացահայտվեցին նրանց իրական «ով» լինելը, կամ էլ Մինասյանն իր ոճին չդավաճանելով՝ բլեֆ էր անում, որպեսզի բոլորի ուշադրությունը շեղի իր հիմնական թեկնածուից… Սակայն, որքան մոտեցավ ռեկտորի ընտրության օրը, այնքան մինասյանական թիմն ավելի բացահայտ է գործում… Մինասյանի շրջապատը և ֆան-ակումբի ներկայացուցիչները, հատկապես նրան հարող փոքրաթիվ ուսանողները՝ երիտթևը, որոնց պարոն Մինասյանը ժամանակին տարրականորեն կաշառել էր՝ հիմնականում աշխատանքի տեղավորելով թե՛ ՇՊՀ-ում, թե՛ այլ հիմնարկներում, սկսեցին տարածել տեղեկություններ, որ Մինասյանի թեկնածուն Լուսինե Ֆլջյանն է, որին ընտրելով` բուհ կվերադառնա Մինասյանը… Սակայն, ի տարբերություն սահակական այդ մինի ուսանողական թիմի, նրա «մեծահասակ» թիմակիցները լռում էին, որը շատ կասկածելի էր… Ամեն ինչ սկսվեց հենց փետրվարի 22-ին, երբ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի վկաներն էլ չթաքցրին, թե իրենց թեկնածուն ով է մարտի 2-ին սպասվող ընտրություններում…
Խոսում ենք միայն փաստերով… Այդ օրը բուհ եկած թեկնածու Անդրանիկ Սարգսյանին դիմավորեց Մինասյանի ամենամոտ՝ դրամաշորթության համար դատապարտված թիմակիցներից մեկը, որն ուղեկցում էր վերջինիս սահակամոլների հիմնական որջը՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, որտեղ ռեկտորի թեկնածու Սարգսյանը հանդիպել էր Սահակ Մինասյանի մի քանի մոլի երկրպագուհիների հետ… Արդյունքում այդ տիկնանցից մեկը սպառնացել էր իր ամբիոնի դասախոսներին` հայտարարելով.«Անդո ախպերս գուկա, տեսեք ինչ բդի էնէ ստեղ սաղիդ…»: Հետաքրքիր է, իսկ Անդրանիկ Սարգսյանը գիտի, որ իրենով սպառնում են այն դասախոսներին, ովքեր դեմ են եղել Մինասյանի և նրա ֆան-ակումբի բեսպրեդելությանը… Մինասյանի ֆան-ակումբն աննկարագրելի ակտիվացել է փետրվարի 26-ից … Մինասյանի նախկին հանցագործ կոլեգան «մեր Անդոյի համար ձայն հավաքելու ամբիոնարշավ էր սկսել»՝ հորդորելով որոշ ամբիոնի վարիչների ձայն հավաքել Անդրանիկ Սարգսյանի համար ու դրա դիմաց ստանալ պաշտոններ… Մինասյանի ֆան-ակումբը բոլոր բարձր պաշտոնները՝ պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների և այլն (բուհի աշխատակիցները և որոշ ուսանողներ անուն առ անուն նշում էին թե ում ինչ պաշտոն է հասնելու) արդեն բաշխել է… Հիմա այս հրապարակումից հետո Անդրանիկ Սարգսյանը կարող է ասել, որ տեղյակ չէ, թե ովքեր են իրեն համար, այսպես ասած, «արջի ծառայություն մատուցում»… Շատ վատ է, որ տեղյակ չէ, քանի որ ՇՊՀ-ում պաշտոնների բաժանման այս խայտառակ գործընթացի մասին արդեն ողջ Գյումրին է խոսում և պարոն Սարգսյանը պարտավոր է իմանալ այս մասին… Իսկ հիմա հարց.«Ինչու՞ են սահակականները կաշվից դուրս գալիս Անդրանիկ Սարգսյանի համար, եթե նա նրանց թեկնածուն չէ» կամ «ինչու՞ Անդրանիկ Սարգսյանը չի կանխում սահակականների այս գերակտիվությունը…»: Սակայն Սահակ Մինասյանի ֆան-ակումբի գլխավոր նպատակն Անդրանիկ Սարգսյանին ռեկտոր կարգելը չէ… Նրանց համար ամենաընդունելի տարբերակը ռեկտորի ընտրությունների տապալումն է և դրա հետաձգումը, քանի որ Մինասյանի ֆան-ակումբը համոզված է, որ մինչև աշուն Փաշինյանը կկորցնի իշխանությունը և Մինասյանը հետ կգա (հենց այդ հաշվարկով էլ Մինասյանի ներկայացուցիչները հունվարի 19-ի ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ առաջարկեցին հետաձգել ռեկտորի ընտրությունները մինչև 2019 թ-ի աշուն)… Մարտի 2-ին ՇՊՀ-ն պետք է ունենա ռեկտոր…Այլ պարագայում բուհը կկազմալուծվի, քանի որ այն բարձիթողի վիճակը, որը բուհում կա արդեն 3 տարի, կբերի 85-ամյա համալսարանի կործանմանը…
Հ.Գ. Ի դեպ, մինչև հիմա որևէ պարզություն չկա ռեկտորի թեկնածուներ Մանուշակ Կարապետյանի և Անդրանիկ Սարգսյանի վիճահարույց ստաժերի հարցում…

Գագիկ Համբարյան

Այս Բաժնից