Search
Close this search box.

Սերժի Վաչոյին գրավով ազատելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունն ավարտվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 28–ին քննել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքը: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը: Նա նշեց, որ որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 30-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատախազությունը։

Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար։

Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում Վաչագան Ղազարյանը կալանվորվել էր, ապա 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս որոշումը բողոքարկվել էր դատարան, որի արդյունքում նա նորից կալանավորվել ու անազատության մեջ էր գտնվում մինչև դեկտեմբերի 30-ը, երբ դատարանը նորից գրավը նրա նկատմամբ թույլատրելի ճանաչեց:

Այս Բաժնից