Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սյունիքի մարզում 29–ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում

Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:15-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Գևորգյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TZ 446 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Դ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Այս Բաժնից