Search
Close this search box.

Հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում

Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07:00-ին ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Գայի պողոտայի վրա գործող շշերի գործարանի տարածքում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված գործարանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: