Search
Close this search box.

77 ամյա միլիարդատերը մեղադրվում է անօրինական սեքս ծառայություններ ստանալու մեջ

New England Patriots-ի սեփականատեր Ռոբերտ Քրաֆտը մեղադրվում է մարմնավաճառության հրահրման մեջ այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտարարել է, որ ուրբաթ՝ փետրվարի 22-ին, Ֆլորիդա նահանգի Պալմա-Բիչ անօրինական մերսման սրահի տեսախցիկը երկու անգամ ֆիքսել է, թե ինչպես է նա վճարում եւ սեքսուալ ծառաություններ ստանում, հաղորդում է MIGnews-ը:

77-ամյա գործարարը 200 մարդկանցից մոտավորապես մեկն էր, ով մեղադրվում է Մարտին շրջանում մարդկանց առեևտրի մեջ, լրագրողներին հայտնել է ոստիկանության ղեկավար Դանիել Քերը: Քրաֆտի կինը՝ Մայրա Հայաթը մահացել է 2011 թվականին: 2012 թվականից նա հանդիպում է 39-ամյա դերասանուհի Ռիկի Նոել Լանդերի հետ:

Քրաֆտի մամուլի քարտուղարը հայտարարոթյունում հերքել է, որ պարոն Քրաֆտը զբաղվել է որեւէ անօրինական գործունեությամբ: «Քանի որ դա դատական հարց է, մենք այսուհետ չենք մեկնաբանելու»: Մեղադրանքը ներկայացվել է Պալմ Բիչի շրջակա շրջանում սեքսուալ առեւտրի համընդհանուր ճնշման ֆոնի վրա: Ոստիկանությունը նշել է, որ գաղտնի տեսախցկիներ է տեղադրել թիրախային մերսման սրահներում:

Forbes-ի տվյալներով՝ Քրաֆտը 6.6 մլրդ մաքուր կապիտալով ամենահարուստ ամերիկացիների ցուցակում 79-րդն է: Տասմանյակների ընթացքում Քրաֆտի ընտանիքը ավելի քան կես մլրդ դոլար է հատկացրել առողջապահությանը, կրթությանը, հրեական համայնքին, քրիստոնեական կազմակերպություններին եւ տեղական խնդիրների համար:

Քրաֆտը, ով մեծացել է Բրուկլինում օրթոդոքսալ հրեական ընտանիքում, վերջերս դարձել էր Genesis Prize-ի դափնեկիրը՝ այսպես կոչված հրեական Նոբելյան մրցանակի՝ Իսրայել պետության լեգիտիմացման եւ նախապաշարմունքների դեմ պայքարող կազմակերպություններին հատկացված շռայլ նվիրատվությունների համար»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քրաֆտին մրցանակը պետք է շնորհեր Երուսաղեմում հունիսին պարգեւատրման արարողությանը՝ ապրիլի 9-ի ընտրություններից երկու ամիս անց: