ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի,
Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի,
Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: