Search
Close this search box.

«Արագած» ռեստորանում տեղադրված տեսախցիկը արձանագրել է 54–ամյա տղամարդու ողբերգական մահ

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  ժամը 12:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Արագած» ռեստորանային համալիրի բակում, ձկների համար նախատեսված լողավազանում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նմանատիպ ահազանգ հնչել է նաև ոստիկանության Ապարանի բաժնում:

Ոստիկաններն ու փրկարարները լողավազանից դուրս են բերել Ապարան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վաչիկ Թադևոսյանի՝ ջրահեղձ եղած դին: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագետը: Օպերատիվորեն ժամանել են նաև դատական բժիշկը և դի տեղափոխող հերթապահ խումբը:

Կայքը հայտնում է նաև որ նշված ռեստորանային համալիրում տեղադրված տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Վ. Թադևոսյանը լողավազանի մոտ սայթաքում և մի տևական ժամանակ փորձում է վեր կենալ, սակայն չկարողանալով՝ գլորվում և ընկնում է լողավազանի մեջ: Քննիչը նույնպես առգրավեց տեսախցիկի կողմից արձանագրված այդ պահը: