Search
Close this search box.

ԱՄՆ Ազգային հետախուզությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրինության գրասենյակը՝ Դեն Քոըթսի գլխավորությամբ, հունվարի 29-ին հրապարակել է ԱՄՆ հետախուզության գնահատականը 2019թ. աշխարհում հնարավոր սպառնալիքների  առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում է մնալ լայնամասշտաբ զինված հակամարտության պոտենցիալ աղբյուր, որը կարող է ներգրավել Ռուսաստանին»,-նշված է փաստաթղթում: