Search
Close this search box.

Աբովյանում զինված միջադեպի գործով հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հայտնելով, որ գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է:

«1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել:

Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը»,-գրել է նա: