Search
Close this search box.

Պետք չէ կոպեկի համար ուրանալ հերոսին

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԱՍ 2-ՐԴ

Նախկինում անրադարձել էի Ասկերանի N զորամասում՝ հրամանատարի ապօրինի հրամանի հետևանքով, ականազերծման ժամանակ ծանր վիրավորված Էդվարդ Դավիթի Ավագյանի պատմությանը:
Ինչպես և խոստացել էի շարունակությունը՝
Էդվարդը  շարունակում էր պատմել: Ինչն էր հետաքրքիր, ձայնի, ինտոնացիայի մեջ չկար բողոք, նվնվոց, դիմացս նստած էր իրոք արժանապատիվ մի այր:
Ձեռքին մի քանի թուղթ էր, որոնք էլ մեկնեց ինձ և լռեց:
Զինգրքույկ, բժշկական դեղնած թղթեր, ինչ որ հրաման,ահա այն ամենը ինչը որ վկայում էր ըստ Էդվարդի իր խոսքերի իսկության մասին:
Սկսեցի ուսումնասիրել թղթերը՝
Անկեղծ այդպիսի թղթեր շատ էի տեսել, բայց սրանք ձեռքս վերցնելուց լարվեցի:
Տողատակերի տակ շատ բան էր թաքնված, միանգամից աչքերիս առջև անցան Ասկերանը, պայթյունը, ծառայակիցների խառնվելը, հիվանդանոցը, բժիշկների պայքարը Էդվարդի կյանքի համար:
Անցավ զարմանալի շատ արագ,հավանաբար այն պատճառով, որ ինքս էլ էի անցել նույն ճանապարհով:
Բայց այս ամենից բացի, տողատակերում հստակ տեսա նաև այլ, մարդկային գիտակցության մեջ չտեղավորվող, բայց մինչ օրս սովորական և հրեշավոր իրողությունը:
Տեսա ինչպես է Հրամանատարը իր կաշին փրկելու համար,տեղեկանք կազմել որ Էդվարդը վիրավորվել է ոչ թե իր ապօրինի հրամանի հետևանքով ականազերծման ընթացքում, այլ ինժեներական աշխատանքների ժամանակ:
Բայց հավանաբար այնքան էր շտապել,որ չէր նկատել, որ Էդվարդի զինգրքույկում արդեն առկա էր գրառում, որ նա հաշվառված է, որպես նռնականետ և ոչ մի կերպ ինժեներական աշխատանքներ կատարել չէր կարող:
Չէր նկատել, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ ինժեներական աշխատանքների ժամանակ զինվորը չէր կարող ստանալ մոտ 80 բեկորային վնասվածք,կորցներ աչքը, կտրեր մատները և ստանար կոնտուզիա: Հավանաբար մտածել է,որ այդ վնասվածքներով Էդվարդը կենդանի չի մնա, տեղեկանքով կփակի և վերջ:
Մնացած թղթերում այլ պատկեր էր՝ արդեն կիսաքաղաքացիական:
Էդվարդին սկզբում տվել էին հաշմանդամության երկրորդ կարգ, քիչ թե շատ ապաքինվել էր սկսել աշխատել:
2008-ին կրկին բարդություններ, գլխապտույտ, ցնցումներ, ուշագնացություն, հիվանդանոց, արդյունքում կորցրած աշխատանք և հայրենի սոցապ ծառայության կողմից կարգի փոփոխում, երկրորդից երրորդ:
Հավանաբար միայն Հայաստանում է հնարավոր ցնցումներով հիվանդանոցում անգիտակից պարկած անձին համարել առողջացած և փոխել վերջինիս հաշմանդամության կարգը:
Որ ավելի պարզ լինի ընթարցողին 2-րդ կարգը ստանում է մոտ 110,000 կենսաթոշակ իսկ 3-րդ կարգը 57,000: Հավանաբար այդ գումարը բավականին լուրջ արժեք է ունեցել ՀՀ պետբյուջեի համար, հակառակ դեպքում չեմ կարող հասկանալ մարդկային այն տականքին, որը Հիպոկրատի երդումը տալուց հետո գնացել է այդ քայլին:
Չգիտեմ որքան էի խորացել թղթերի մեջ և ինչ դեմքի արտահայտությամբ,բայց սթափվեցի երբ զգացի որ Էդվարդը բարձրացել է տեղից և անձեռոցիկը ձեռքին մոտեցել ինձ:
Հարցական նայեցի նրա բեկորներից վնասված դեմքին, իսկ նա շփոթված պատասխանեց
<<Ինձ կներեք դուք մի տեսակ գունատվեցիք, սկսեցիք ծանր շնչել և չգիտես ինչու Ձեր աչքերը թրջվեցին, ի՞նչ որ բան է կատարվում Ձեր հետ, ահա անձեռոցիկը հավանաբար պետք կգա,ինձ կներեք ես այդպես մտածեցի>>:
Շարունակելի…..

Մաս 1-ինը հղումով