Search
Close this search box.

Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուզում շուտ վերադառնալ խաղադաշտ:

Այս մասին ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ»,-գրել է «զինագործների» ֆուտբոլիստը:

Մխիթարյանը ստացած վնասվածքից հետո նոր-նոր է սկսել մարզումները:

22-րդ տուրից հետո «Արսենալ»-ն ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Հաջորդ հանդիպումը «զինագործները» կանցկացնեն հունվարի 19-ին` սեփական հարկի տակ հյուրընկալելով «Չելսի»-ին: