Search
Close this search box.

Պետք է վերջ դրվի իրավական ավանտյուրային. Գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Պետք է վերջ դրվի իրավական ավանտյուրային:
Հ.Գ. ԱԱԾ-ը և ՀՔԾ-ն քսանչորսժամյա ռեժիմով գերծանրաբեռնված աշխատում են, իսկ դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ հատուկ ձեռագրով ՛՛պարտիզանությամբ՛՛ զբաղվում: Դուք բռնեք, մենք բաց թողնենք:
Հ.Գ. Վերջին ամիսների աղմկահարույց բացահայտումները ցույց տվեցին, որ նախկին իշխանությունները երբեք էլ կոռուպցիայով չեն զբաղվել… եվ դա է պատճառը, որ խիստ զարմացած են, որ իրենց ՛՛անհիմն՛՛ մեղադրում են:
Կարելի է կիսել նրանց մտահոգությունը, քանզի երբեք էլ կոռուպցիայով չեն զբաղվել: Նրանք բառիս բուն իմաստով կողոպտել էին այն ամենն ինչ ձեռքների տակ ընկել էր, այսինքն նրանք բացահայտ հափշտակել էին ժողովրդի ունեցվածքը. երկիրը վերածել մեծ կերակրատաշտի, որի շուրջը բազմել էին ազգականներին ու բիզնես-գործընկերներին: Եվ ջհանդամը, թե խելք պետք չի ԱԺ պատգամավոր դառնալու համար, խրախճանքներից այն կողմ չէին, Նման կատեգորիայի մարդիկ էին ղեկավարում Հայաստանը և զարմանալի չէր, որ արտաքին պարտքն օր-օրի ավելանում էր, իսկ փոխարենը իշխանավորները արտերկրում բիզնեսներ, վիլլաներ, առանձնատներ, անգամ կղզիներ էին գնում:
Հ.Գ. Մերօրյա Շուռաները թափանցիկ կողոպտել էին երկիրն ու ժողովրդին, նրանց մոտ կոռուպցիայից ու կաշառքից մի խոսացեք, մարդիկ մտահոգվում են:
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան