Search
Close this search box.

Հապաղելը վտանգավոր է և պայթյունավտանգ. Արմեն Դանիելյան

Եվ այսպիսով նախկին իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի հայ մարդու, հասարակության գիտակցության մեջ դաջվի այն պատկերացումը, որ նոր իշխանություններից ոչ մի լավ բան չպետք է ակնկալել: Եվ դա արվեց ու արվում է բացահայտ և ցինիկորեն: Այլևս ինձ համար անընդունելի է քաղաքական հանդուրժողոկանություն կոչված երևույթը: Եթե ոմանց կարծիքով առկա քաղաքական ճգնաժամը պետք է մեկ տարի գոյատևի , միայն թե իրենք պառլամենտում մի քանի աթոռակ ունենան, ապա դա պարզապես պետական դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Պարզից էլ պարզ է՝ երբեք հնի վերադարձ չի լինի, այսօր անհանդուրժող է հասարակությունը, հայ մարդը, հայ երիտասարդը, իսկ այն ինչ տեսել է հայ մարդն անցած տարիների ընթացքում պարզապես մղձավանջ է:

Նախորդ իշխանությունների տարիներին ամեն ինչ արվեց, որ մարդիկ կորցնեն իրենց հույսն ու հավատն ապագայի նկատմամբ: Նյութականացված ընտրությունները դարձել էին պատուհաս մեր ժողովրդի գլխին: Քրեական հանցագործեներն ու ընտրակեղծարարներն համարվում էին ամենապահանջվածն ու ասողը: Այդ տարիներին նրանք իրենց համարում էին Աստվածներ, կարծելով թե երկիր մոլորակը պտտվում է իրենց շուրջը:

Մամուլում երբեմն-երբեմն ծաղրում են, թե երիտասարդ կամ անփորձ տղաներ են նշանակվում պաշտոնների: Ուզում եմ հարցնել հենց ծաղրողներին և զազրախոսներին. իսկ դուք գիտեք՝ ինչ էր նշանակում նախորդ իշխանության տարիներին լինել ընդդիմադիր կամ ընդդիմախոս: Դա նշանակում էր’ բացառապես հալածանք և արհամարհանք: Իսկ ովքեր են կրել այդ դժվարությունները: Կարծում եմ հենց այդ երիտասարդ տղաները՝ ովքեր պայքարել են հանուն արդարության, հանուն այսօրվա: Նրանք թվացյալ անհնարինը դարձրին հնարավոր:

Խորհրդարանի ՛՛ինքնաոչնչացումը՛՛ քաղաքական ծայրահեղ անհրաժեշտություն է բոլորիս համար: Իսկ հապաղելը վտանգավոր և պայթունավտանգ ոչ միայն ներքին քաղաքական առումով, այլև արտաքին: Ցավոք՝ ոմանք գիտակցված մեզ մղում են դեպի այդ վտանգը: