Search
Close this search box.

Նիկոլը կոկիկ ու էլեգանտ քայլ է անում. Արա Նեդոլյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի միջոցով խորհրդարան ցրելը, իհարկե, շատ կոկիկ է և էլեգանտ, բայց կգերադասեի, որ արվեր ոչ այդքան կոկիկ, շատ ավելի ճակատային ու բռի, այն է՝ հանրաքվեի միջոցով: Եթե միշտ իշխանությունը գտնի նուրբ հնարքներ, ապա ե՞րբ է վերջապես գալու հանրաքվեի, ժողովրդի, ուղիղ ժողովրդավարության պահը: Ավելի կարևո՞ր հարցերում: Պակա՞ս կարևոր հարցերում: Մի հինգ-տաս հանրաքվե ախր պետք է անցկացվի, որ դառնա սովորական բան, սովորական գործիք ժողովրդի ձեռքում, որը իշխանությունը այլևս չի կարողանա ձեռքից առնել: Ե՞րբ է հաստատվելու, որ կա օրենք ու կա իրավունք, որ իրավունքը ավելի բարձր է, ու եթե օրենքում մի բան գրված չէ կամ սխալ է գրված՝ իրավունքը դրանից չպետք է տուժի, կարող է հաստատվել ժողովրդական կամքի ուղիղ դրսևորմամբ: Հարմար պահ էր այդ ամենն ի ցույց բերելու, ափսոս, որ չկիրառվեց: