Search
Close this search box.

Հայաստանը չունի ֆուտբոլի հավաքական

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խայտառակ պարտությունը Ջիբրալթարի հավաքականին ոչնչով պատճառաբանել կամ բացատրել հնարավոր չէ: Սա անտրամաբանական և խայտառակ պարտություններից հերթականն էր:
Ես ֆուտբոլի մեծ սիրահար չեմ,բայց համարում եմ,որ այս խաղից հետո մեր հավաքականին պետք է ցրել և հայտարարել, որ Հայաստանը, գոնե ժամանակավորապես, ֆուտբոլի հավաքական չունի:
Ամոթ է այսպիսի խաղով ներկայանալ աշխարհին և դառնալ ծաղրուծանակի առարկա:

Հ.Գ. Այս մակարդակի խաղի պարագայում մեր ազգային հավաքականը նույնիսկ չի կարող մրցել Սան-Պաուլուի կամ Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաների պատանիներից ձևավորված բակային ֆուտբոլային թիմերի հետ…