Search
Close this search box.

Ֆելիքս Ցոլակյանին առաջարկվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանը հայտնեց, որ ընդունել է առաջարկը:

«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,-ասաց Ցոլակյանն ու հավելեց՝ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտ ներկայացնելու մասին: