Search
Close this search box.

Ազնավուրի հրապարակում տեղի կունենա հիշատակի մոմավառություն

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում շանսոնյեի հիշատակին նվիրված մոմավառություն կկազմակերպվի: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի ՀՀ կառավարության պաշտոնական էջը:

«Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է հաղորդագրությունում: