Search
Close this search box.

Զոքանչին բռնաբարելու մեջ մեղադրվողն անմեղսունակ է ճանաչվել

Զոքանչին բռնաբարելու մեջ մեղադրվող Գ. Գ.-ն անմեղսունակ է ճանաչվել, դատարանը նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրական միջոց: Գ. Գ. ուղարկվել է հոգեբուժարան: Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Տուժող Գ. Մ.-ն պատմել է, որ միայնակ բնակվում է Լոռու մարզի գյուղերից մեկում գտնվող իր բնակարանում, ունի թույլ տեսողություն: 2016 թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 18:30-ի սահմանում գյուղում բնակվող իր փեսան, որդու հետ գնացել է իր տուն:

Կինը զգացել է, որ փեսան ալկոհոլի ազդեցության տակ է: Փեսան զոքանչին մեղադրել է, թե լուրեր է տարածել՝ իբր ուզում է թունավորել զոքանչին։ Կինը ժխտել է։

Փեսան էլ որդուն դուրս է ուղարկել, ներսից կողպել բնակարանի մուտքի դուռը եւ սեռական բռնության ենթարկել կնոջը։

Փեսային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով անմեղսունակության վիճակում, տուժողի նկատմամբ, բռնություն գործադրելով, վերջինի կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: