Search
Close this search box.

Գագիկ Համբարյան. Ապատեղեկատվություն տարածելով նմանվում ենք ադրբեջանցիներին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվաերթը ուշադրության արժանացավ նաև facebook-ի հայ օգտատերերի կողմից…Մի մասը հրճվանքով, իսկ որոշ մասն էլ հեգնանքով են մեկնաբանում Փաշինյանի հերթական PR քայլը…
Բայց Փաշինյանի հեծանիվ վարելուն չէ,որ ուզում եմ անդրադառնալ…Փաշինյանի “bicycle”-ոտ լուսանկարների տարածելուց հետո որոշ հայ օգտատերեր և հիմնականում գործող իշխանություններին գովերգողները և սպասարկողները, սկսեցին համացանցում տարածել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի լուսանկարները, որտեղ վերջինս ևս հեծանիվ է վարում…Արդեն պատկերացնում եք, թե ինչ մեկնաբանություններով հանդես եկան մեր օգտատերերը…Ամենամեղմը՝ “Սա էլ մեր վարչապետին է կրկնօրինակում”… Համացանցը ողողած հայհոյախառն մեկնաբանություններին չեմ էլ անդրադառնա…

Սակայն այս ամեն ինչում ամենատխուրն ինձ համար այն բացահայտումն է,որ մենք կամաց-կամաց ընդօրինակում ենք մեր արևելյան հարևանների պրիմիտիվ և տգետ ապատեղեկատվություն տարածելու ոճն ու ձևը…
Հարգելի´ հայրենակիցներ-օգտատերեր, մենք ազերի-թուրքերից միշտ տարբերվել ենք նրանով, որ տեղեկատվություն հրապարակելուց նախ ստուգել ենք սկզբնաղբյուրը և աչքի ենք ընկել վերլուծելու կարողություններով…Սակայն վերջին շրջանում մեր որոշ օգտատերերի մոտ նկատվում է ԴԵԳՐԱԴԱՑԻԱ…Սկզբում Սուրբ Գեղարդի կեղծած նկարն էին հիստերիկ ձևով տարածում՝ փորձելով ապացուցել, որ այն վնասված է, հետո ևս մի քանի այսպիսի էժանագին և ձախողված PR քայլեր արվեցին facebook-ում, իսկ հիմա էլ Իլհամ բաբայի Փաշինյանին “կրկնօրինակելու” փաստն են առաջ տանում…Պետք չէ նմանվել անգրագետ և պրիմիտիվ մեր արևելյան հարևաններին…Պետք չէ կրկնօրինակել ազերիների նախրային վարվելաձևը…Դա մեզ հարիր չէ…Առավել ևս, եթե հարցը վերաբերում է Ադրբեջանին, որի հետ տեղեկատվական պայքարում մենք միշտ հաղթել ենք մեր ինտելեկտուալ կարողությունների, այլ ոչ թե էժանագին կեղծիքների շնորհիվ…

Ի դեպ,լավ կլիներ,եթե մեր օգտատերերը, ովքեր ապշերոնյան սուլթանիկին մեղադրում են Փաշինյանին կրկնօրինակելու մեջ, ստուգեին իրենց կողմից տարածվող լուսանկարի վաղեմությունը և իմանային, որ այն հրապարակվել է 2016 թ-ի օգոստոսի 11-ին (http://www.1news.az/…/il-ham-aliev-prokatilsya-na-velosiped…)…
Հ.Գ.Հավելեմ, որ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ նստեցնելը և Երևանի կենտրոնով թիկնազորով ման տալը շատ թույլ PR էր…