Search
Close this search box.

ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովում Վրաստանի վարչապետը դիմել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով, դիմել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին և հայտարարել է, որ իր երկրի ապագան՝ հանրապետությունների հետ է։

Բախտաձեն հայտարարել է, որ վրացական կողմը ցանկանում է շրջանների անկախության վերաբերյալ վեճը լուծել «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու հիման վրա»։

Նա նաև նշել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները պետք է հնարավորություն ստանան օգտվելու այն բոլոր բարիքներից, որ ունեն Վրաստանի քաղաքացիները. կրթություն, բժշկություն, ԵՄ–ի հետ առանց վիզայի ռեժիմ։

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանին. մի խանգարեք և մի խոչընդոտեք մեր խաղաղ նախաձեռնություններին»,– հայտարարել է Բախտաձեն։