Search
Close this search box.

Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից

Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։ Հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ, փոխնախարարն ասաց՝ վարչապետի որոշմամբ։

«Վարչապետը հստակ հայտարարել է, որ քաղաքական նշանակումներ չպետք է լինեն, մոտ ապագայում քաղաքական նշանակումները բացառում եմ, բայց երկարաժամկետ առումով չի կարելի բացառել, սակայն ուզում եմ շեշտել, որ խոսքը ոչ թե ինչ-որ մեկի քավորի կամ սանիկի մասին է, այլ ընդհանրապես բոլոր երկրներում կա պրակտիկա, որ կարող են քաղաքական նշանակումներ լինել, այլ հարց է, որ դրանք չպետք է գերակշռեն, իսկ մեզ մոտ հիսուն տոկոսից ավելին քաղաքական նշանակումներ են…քաղաքական նշանակումների շարքում է նաև պարոն Միքայել Մինասյանի նշանակումը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։