Search
Close this search box.

Թուրքիան չի ցանկանում միանալ Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին. Չավուշօղլու

Անկարան կողմ չէ Իրանի դեմ պատժամիջոցներին և մտադիր է շարունակել այդ երկրի հետ առևտուրը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մենք կշարունակենք առևտուրն Իրանի, Ռուսաստանի և մյուս երկրների հետ: Թուրքիան ինքնիշխան և անկախ երկիր է: Եթե դրանք ՄԱԿ-ի պատժամիջոցներն են, մենք կմիանանք, հակառակ պարագայում՝ ոչ»,-ընդգծել է նա:

Սեպտեմբերի 26-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ մի երկրի թույլ չի տա շրջանցել հակաիրանական պատժամիջոցները: