Search
Close this search box.

Հաղթանակ. Հովհաննես Խորիկյանի հայցը ամբողջությամբ բավարարվեց. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջից տեղականում ենք.

Սեպտեմբերի 25…Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ես և Հովհաննես Խորիկյանը բաց մանակով դիմեցինք ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին և ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին բացահայտելով,թե ինչով է զբաղված Շիրակի պետհամալսարանում ՀՀԿ-ական բեսպրեդելշիկ,ԺՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը…Արդյունքում՝երկուսս էլ Բաղրամյան 26-ի “դաբռոյով” ազատվեցինք աշխատանքից…Արդարությունը վերականգնելու համար դիմեցինք դատարան…
Սույն թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ բավարարեց իմ պահանջը և ես վերականգնվեցի իմ իրավունքները ՇՊՀ-ու…
Այսօր Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ բավարարեց Հովհաննես Խորիկյանի հայցն ընդդեմ ՇՊՀ-ի…
Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել ամբողջությամբ:
1. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի 15.03.2018թ.-ի թիվ 51 հրամանը ճանաչել անվավեր:
2. Հովհաննես Գեորգու Խորիկյանին վերականգնել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի <<պատմության, իրավագիտության և նրանց դասավանդման մեթոդիկաների>> ամբիոնում` ամբիոնի վարիչ, դոցենտ պաշտոնում:
3. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից հօգուտ Հովհաննես Գեորգու Խորիկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ամբողջ գումարը՝ ամսական միջինը 310.513 (երեք հարյուր տաս հազար հինգ հարյուր տասներեք) ՀՀ դրամի հաշվարկով:
4. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջի մասով վճարման ենթակա պետական տուրքի գումար:
5. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից ՀՀ պետական բյուջե բռնագանձել պետական տուրք՝ հաշվարկվելիք և բռնագանձման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2 /երկու/ տոկոսի չափով:
6. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
7. Դատարանի 16.04.2018թ.-ի և 02.08.2018թ. որոշումներով ձեռնարկված հայցի ապահովման միջոցները պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, այնուհետև՝ վերացնել:
8. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կարող է կատարվել ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի միջոցների հաշվին:
9. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.Սա հերթական ապտակն էր ՀՀԿ-ական բեսպրեդելին և ամենաթողությանը Նոր Հայաստանում…