Search
Close this search box.

Երբեք ուշ չէ սովորել. սա անպայմանորեն պետք է փոխանցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Երբեք ուշ չէ սովորել… Սա անպայմանորեն պետք է փոխանցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանին… թող մանրամասն կարդա ու հետևություններ անի… և ամենակարևորը հիշի, որ իր նման երիտասարդներին իրավունքի ոլորտում այբուբենի տառեր եմ սովորեցրել… Ու եթե վարչական դատարանը ստանձնում է գևորգ կոստանյանի փաստաբանությունը, ապա առնվազն պետք է հասկանա, որ այդ տեսակն այլևս պիտանելիության ժամկետն անցած օբյեկտ է դատաիրավական համակարգում։

Եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի հրամանագիրը վերացվելու է, թող չկասկածի… Ես կհասնեմ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս պայքարն անկասելի է։

Այդ հրամանագիրը ընդունվել է 2013թվականի հոկտեմբերի 15-ին, մինչդեռ իմ խնդրանքով և հորդորներով ինձ պատշաճ ծանուցվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 2018 թվականի օգոստոսի 21-ի թիվ ԱՂ 1894-2018 գրությամբ: Եվ ՀՀ նախագահի աշխատակազմը հստակ թող պարզաբանի, թե ինչու մինչ այդ պատշաճ չի ծանուցել այդ հրամանագիրը։ Ըստ ՀՀ վարչական դատարանի այդ հրամանագիրը վարչական ակտ է։ Իսկ ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը սահմանում է վարչական ակտը կոնկրետ ժամկետում ծանուցելու իմպերատիվ պահանջ, ինչը և չի կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից…

Այս առումով հատուկ ուշադրության է արժանի ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ՝ 2017 Թ-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ…

Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման 5-րդ բաժինը նվիրված է ՊԱՏՇԱՃ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ… Նշված բաժնի առաջին մասը վերաբերվում է վարչական ակտ կայացնելու մասին որոշումները՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացիներին
չծանուցելուն: Ըստ այդմ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է հետևյալը.

2017 թվականի ընթացքում ստացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ վարչական ակտերի մասին վարույթի մասնակիցներին պատշաճ ծանուցման խնդիրը շարունակում է մնալ արդիական:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (սույն բաժնում այսուհետ՝ Օրենք) 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ եղանակներով: ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թվականի մայիսի 26-ի թիվ ՍԴՈ-1210 որոշման մեջ արձանագրել է, որ ՊԱՏՇԱՃ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՓԱՍՏԱՑԻ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԼԻՆԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԸՆԴԳԾՈՒՄՆ ԻՄՆ Է՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ) ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ՝ ԿԱՐԵՎՈՐ ԵՐԱՇԽԻՔ Է ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ՝ ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ։
ՀՀ վճռաբեկ դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ՎԴ/5086/05/09 վարչական գործով կայացված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն,
որ վարչական մարմնի ծանուցման ձևը ընտրելու հայեցողությունը պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն՝ հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով
կանխորոշված այլ նպատակներ։
Ի հավելումն վերոգրյալի՝ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ՎԴ/5086/05/09 վարչական գործով որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Վարչական
մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին»։ Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է նաև, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել անձի լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը։ Հետևաբար, ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները։
Ծանուցման այս համակարգային խնդրին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ արձանագրելով, որ անձը պարտավոր չէ վարչական ակտի ընդունման մասին տեղեկանալ պաշտոնական տեղեկագրից
(էլեկտրոնային եղանակով), այլ պետք է անձամբ ծանուցվի իր նկատմամբ կայացված վարչական ակտի և հարուցված վարչական վարույթի մասին (Սերխիդեսը և Քրիստոֆորուն ընդդեմ Կիպրոսի (Serghides and Christoforou v. Cyprus) գործով 2002 թվականի նոյեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44730/98, կետ 69) :