Search
Close this search box.

Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի  24-ից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս—Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

 

Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն