Search
Close this search box.

Կնոջ եւ տղամարդու իրավահավասարության խնդիրը Մարիա Արբատովայի պիեսներում

Մարիա Արբատովան փորձում է արթնացնել կանացի ինքնագիտակցությունը, սեփական իրավունքների համար պայքարի պատրաստակամությունը։ Արբատովայի պիեսները բավարարում են նոր մոտեցումներին։ Նրա պիեսներից հատկապես մեծ ճանաչում գտավ «Դրանգ նախ վեստենը» /1993/: Այն բաղկացած է երկու ոչ մեծ ենթապիեսներից՝ «Իմ ռուս նկարիչ ամուսինը» եւ «Արտացոլանքների պատերազմը» /զգացական վամպիլովյան ավանդույթ միավորված ավարտուն հանգուցալուծման տեսարանով, նույն թեմայով, միասնական վերնագրով/։

«Իմ ռուս նկարիչ ամուսինը» պիեսում վերարտադրված է կնոջ եւ ամուսնու վերջին խոսակցությունը, որով կինը երեխաների հետ պատրաստվում է արտագաղթելու։ Պարզվում է, որ կինը այլեւս չի ցանկանում լինի «խոհանոցային կնիկ» եւ ցանկանում է զգալ իր իրավահավասարությունը։ Իր ողջ կյանքը նա նվիրել է նկարիչ ամուսնուն, իր վրա է վերցրել բոլոր կենցաղային եւ տնտեսական գործերը, երեխաների դաստիարակությունը, որպեսզի սիրելի ամուսինը զբաղվի իր արվեստով եւ հասնի հաջողության։ Ամուսինը սակայն, այդ ամենն համարում է նորմալ եւ նույնիսկ չի էլ պատկերացնում, որ հանուն սեփական ինքնաիրացման զոհել է իր ամենամոտ մարդուն՝ կնոջը։

Նա տիպիկ տղամարդակենտրոն հոգեբանության կրող է։ Կնոջ հանդեպ նրա վերաբերմունքը չափազանց նման է տոտալիտար պետության՝ մարդու հանդեպ ունեցած վերաբերմունքին։ Այսինքն եւ ամուսինը կնոջը եւ պետությունն իր քաղաքացուն դիտարկում է որպես միջոց նպատակին հասնելու համար։ Եվ ամենեւին էլ ոչ մի քանի տասնյակ երշիկի տեսականու համար է, որ կինը ցանկանում է մեկնել Ամերիկա, ինչի մեջ նրան մեղադրում է ամուսինը։

«Նախ ես դադարեցի լինել կին, հետո արդեն դադարեցի լինել նաեւ մարդ։ Ես կարող էի դիմել ասպիրանտուրա, գրել ատենախոսություն ․․․ Ես կործանվեցի երեխաների տակաշորերի եւ քո վրձինների ու կտավների տակ։ Դուք ինձ նվիրեցիր դատապարտվածության համախտանիշ»։ Հերոսուհին երազում է սկսել նոր կյանք, որտեղ նրան սպասուհու դեր չի նախատեսված։ Մյուսի պարազիտացմամբ՝ Արբատովան ապացուցում է իրականության բարոյազրկությունը, հատկապես, որ ամուսինն էլ որպես նկարիչ չի կայացել, ինչն ինքն էլ հասկանում է։

Պիեսում գործողություններն ընթանում են Խվոստենկո-Գրեբենշիկովայի «Երկնքի կապույտի ներքո» երգի հնչյունների ներքո, որը սովորում է հարեւանի դուստրը։ Նույնիսկ երգի երաժշտությունը հնչում է անկայուն եւ կեղծ։ Իդեալական քաղաքի մասին երգն ասես փչացվում է, ասես համահունչ դառնալով չստացված ընտանեկան կյանքի, որտեղ ներդաշնակության փոխարեն թագավորում է ցավն ու վիրավորանքը։

Բավական ուշագրավ մի գիծ է զարգացնում Մարիա Արբատովան արդեն հաջորդ պիեսում։ Նա հստակ ֆիքսում է, որ կինը, ով արդեն իրեն համարում է սեռաիրավահավասար, իրավունք չունի փոխառնելու միջին վիճակագրական տղամարդու հոգեբանական որակները իր ինքնահաստատման ճանապարհին եւ նմանվելու նրան։ Այս մասին է նրա «Արտացոլանքների պատերազմը», որտեղ վերակերտված է նոր ռուս կնոջ կերպարը, ով ձգտում է իրեն պահել այնպես, ինչպես թյուր կերպով մտածելով կարծում է, թե իրենց պահում են կանանց մեծամասնությունը Արեւմուտքում։

«Ես նույնպես կարծում եմ, որ տղամարդը օգտագործման օբյեկտ է միայն եւ նույնպես նրանից պահանջում եմ հարմարավետություն։ Թող նա լինի երգիծաբան, եւ լռակյաց»։ Կինն ու տղամարդն այս պիեսում դառնում են հայելիներ, որոնք արտացոլում են մեկմեկու։ Առաջին անգամ տղամարդ հերոսը հնարավորություն է ստանում տեսնելու ինքն իրեն կողքից դիտողի աչքով եւ տեսնում է բարոյական հրեշի։ Նոր ֆեմինիզմը նշանակում է արդեն ոչ թե պատերազմ սեռերի միջեւ այլ նրանց պարիտետը, իրավահավասարությունը։

Այն հարցին, թե արդյոք չի տեսնում վտանգներ ֆեմինիզմի մեջ, Մարիա Արբատովան ասում է, որ Սկանդինավյան երկրներում կանայք արդեն կառավարության եւ պառլամենտի զգալի մասն են կազմում, նույնիսկ իրականացնում եւ այդ երկրներն ունեն ամենից հավասարակշռված քաղաքականությունը, ամենից բարձր մակարդակի վրա գտնվող սոցիալական պաշտպանվածությունը եւ ամենից իրավական հասարակությունը։

Հաջողված էր նաեւ Արբատովայի «Բաստիլի գրավումը», որը արդեն ներկայացնում է ռուսական ֆեմինիզմի յուրահատկությունը եւ տարբերությունները Արեւմտյան ֆեմինիզմից։

«Փորձնական հարցազրույց ազատության թեմայով» պիեսում ներկայացվում է ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակի մեջ գտնվող հաջողված ռուս կնոջը։

1990-ականների կեսերից Մարիա Արբատովան արդեն անցում է կատարում դրամատուրգիայից դեպի քաղաքականություն եւ գրում միայն ինքնակենսագրական արձակ գործեր։ Սկորոպանովան կարծում է, որ այդ անցմամբ ռուսական ժամանակակից դրամատուրգիան չափազանց շատ բան է կորցրել։ Արբատովան արդիական է նաեւ այսօր եւ հայտնվում է ռուսական տարբեր թատրոնների խաղացանկերում։

 

Հեղինակ `  Սիս Վան