Search
Close this search box.

Մասիսի քաղաքապետն գրավի դիմաց ազատ արձակվեց

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այդ մասին Ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար։
Դատարանը մեկ անգամ մերժել էր գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։