Search
Close this search box.

Շախմատի օլիմպիադային պատրաստվող Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

43-րդ օլիմպիադային պատրաստվող Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմը հայտնի է:

Առաջին խաղատախտակին անփոփոխ առաջատար Լևոն Արոնյանն է: Երկրորդ համարով հանդես կգա Գաբրիել Սարգսյանը: Երրորդ խաղատախտակին կլինի Հրանտ Մելքումյանը, իսկ վերջին խաղատախտակին կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանը: 4-րդ պահեստային խաղացող կլինի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց թիմը հանդես կգա հետևյալ կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա, Սիրանուշ Ղուկասյան:

Շախմատի 43-րդ օլիմպիադան այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը Բաթում քաղաքում: