Search
Close this search box.

Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսները գաղտնալսելը դիվերսիա է պետության նկատմամբ. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսները գաղտնալսելը ոչ միայն աննախադեպ խայտառակություն է, այլև դիվերսիա պետության նկատմամբ: Սա վկայությունն է այն բանի, որ ոմանք տուրք մատուցոլով անձնական քաղաքական նկրտումներին՝ պատրաստ են ամեն գնով վարկաբեկել սեփական երկիրը:

ԱԱԾ-ի տնօրենի և ՀՔԾ-ի պետի հեռախոսային խոսակցությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քննարկում իրավապահ մարմինների ղեկավարների միջև: Նման քննարկումներ և մտքերի փոխանակում օպերատիվ-հետախուզական մարմինների, քննիչների և դատախազների միջև տեղի է ունենում քսանչորս ժամ անընդմեջ: Որևէ արտասովոր բան այդ խոսակցության մեջ չկա ու չի կարող լինել: Եթե ժամանակին իմ հեռախոսն էլ գաղտնալսվեր իրավապահ այլ մարմինների ղեկավարների հետ մտքեր փոխանակելիս, ապա հանցագործություն մեջ մեղադրվող անձանց հասցեագրված ավելի կոպիտ արտահայտություններ են արվել իմ կողմից:

Եթե ոմանց թվում է՝ նմանատիպ գաղտնալսումներով կոնկրետ անձանց վիճակը իրավական առումով բարելավվելու է, ապա նրանք խորապես սխալվում են… քանզի սեփական Հայրենիքի անվտանգության սպառնալիքի գնով պատասխանատվությունից խուսափելը մեղմ ասած անբարոյականություն է: