Search
Close this search box.

Քոչարյանին կալանավորած դատավորը՝ գաղտնալսված զրույցի մասին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՎաչե Մարգարյանի հայտարարությունը.

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու­թյունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: