Search
Close this search box.

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կապված Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ

Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կապված ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին բողոքի նոտա է հղվել, որում ասվում է, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Հայաստանի տարածքով, ինչով «խախտել է Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությունը», բացի այդ, նա «անօրինական կերպով» զենք է ձեռք բերել այնտեղ ու ցուցադրական կրակ բացել դրանից։