Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստան մեկնած հայը երկու անգամ հայտնվել է ստրկության մեջ

Երեք տարի առաջ աշխատանքի համար Ռուսաստան մեկնած Ավետիք Եղիազարյանը երկու անգամ հայտնվել է ստրկության մեջ, որից մեկը՝ սեփական հայրենակցի մոտ: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru գործակալությունը:

Սկզբում Եղիազարյանը աշխատել է Վոլգոդոնսկի խորովածանոցներից մեկում, այնուհետև Ռաֆիկ անունով մի թուրք տղամարդ նրան լավ վարձատրվող աշխատանք է առաջարկել: Եղիազարյանի համաձայնությունը ստանալուց հետո նրան իր մոտ է տարել ոմն դաղստանցի, ում մոտ ստրուկի կարգավիճակում նա աշխատել է ավելի քան 1.5 տարի:

Նոր աշխատավայրում Եղիազարյանը անասնապահությամբ էր զբաղվում: Հինգ ոչխարի գողության մեջ մեղադրվելուց հետո նրանից 50 հազար ռուբլի են պահանջել:

Հայրենակցի մոտ ստրուկի կարգավիճակում Ավետիքը հայտնվեց, երբ նրան «գնեց» վերը նշված գումարով, ոմն Արսենը:

Նոր գործատուի՝ նախկին իրավապահ Արարատ Շ.-ի ֆերմայում Եղիազարյանն աշխատել է ևս յոթ ամիս, պարբերաբար ենթարկվելով կտտանքների:

Այն բանից հետո, երբ Արարատ Շ.-ն իմացել է, որ Ավետիքին փնտրում են հարազատները, նա նրան թողել է ճանապարհին:

Մանրամասները՝ կից տեսանյութում: