Search
Close this search box.

Պարույր Հայրիկյանն առաջարկում է ամբողջությամբ անտեսել 2015-ի արհեստականորեն ուռճացված «սահմանադրությունը»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բացարձակ ժողովրդավարութեան հենքի վրայ սահմանադրութեան փոփոխութիւնների նախագծի վրա աշխատող մասնագէտներն առաջարկում են ամբողջութեամբ անտեսել 2015-ի արհեստականօրէն ուռճացուած «սահմանադրութիւնը» եւ հանրութեանն ու հանրաքուէի օր նշանակելու համար 200 000 ստորագրութիւններով ԱԺ ներկայացնել 2015-ին ներկայացուած ու միտումնաւոր կերպով՝ դաւադրաբար անտեսուած միակ այլընտրանքային նախագիծը։ Ի՞նչ կարծիքներ կան։
Ի դէպ, նշեմ, որ իրաւաբանական խնդիրներ չունենք։ Միայն անցումային դրոյթներում պէտք է նշուեն ուռճացուած պետական համակարգից արտամղուող արհեստական հաստատատութիւնների ժամկետները։