Վիկիլիքսի հրապարական հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջարվել, որովհետև անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է: կառավարության նիստի հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի մեղադրանք՝ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը նաև նշեց, որ ապացույցները սպառիչ թվարկված են Քրեական դատավարության օրենսգրքում, և այդ ապացույցների ցանկից դուրս որևէ այլ փաստական տվյալ չի կարող դրվել մարդու մեղադրանքի հիմքում: Իսկ թե ինչ ապացույցների մասին է խոսքը գնում՝ Սասուն Խաչատրյանը չմանրամասնեց:
Ինչ վերաբերում է ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի հայտարարությանն առ այն, թե ՀՔԾ-ն չի մտածում իր անվտանգության մասին Սասուն խաչատրյանն ասաց՝ Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, սակայն անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը պատրաստ է ապահովել նրա անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:
Այս քրեական գործը կքննվի Մարտի 1-ի գործի հետ՝ մեկ վարույթում:
ՀՔԾ պետն ավելի վաղ մանրամասնելով հայտնել էր, որ Գևորգյանին մեղադրանքն առաջադրվել է՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը:
«Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում:
Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,- նշել էր Սասուն Խաչատրյանը: