Search
Close this search box.

Զոյա Թադևոսյան. «Դաշնակցությու՛ն, ունեք 24 ժամ ժամանակ, որպեսզի ներողություն խնդրեք»

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ հիմա ավելի լուրջ։ Դաշնակցությու՛ն, ունեք 24 ժամ ժամանակ, որպեսզի ներողություն խնդրեք իմ հանդեպ իրականացվող հետապնդումների և իմ հասցեին տարածած հերյուրանքների համար։ Հավաքվե՛ք իրար գլխի և մտածե՛ք, որն է լինելու իմ հաջորդ ՔԱՅԼԸ։ Չե՜ք պատկերացնի, թե ինչի մեջ եք հայտնվելու։
Ժամանակը գնաց»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի՝ հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով, խորհդակցություն է հրավիրել եւ քննարկումների արդյունքում եկել համոզման, որ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունները, ըստ ԱՀ գործող օրենսդրության, քրեօրեն պատժելի արարք են, քանի որ դրանով հարցականի տակ է դրվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: