Search
Close this search box.

Պայթյուն Է որոտացել Իրանի Ազգային օլիմպիական ակադեմիայի շենքում, կան զոհեր

Պայթյուն Է որոտացել Իրանի մայրաքաղաքի «Էնգելաբ» մարզական համալիրում, ինչի հետեւանքով զոհվել Է երեք բանվոր, որոնք գտնվում Էին կաթսայանոցում, հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով փրկարար ծառայությանը:

Միջադեպը տեղի Է ունեցել Սեուլ փողոցում Իրանի Ազգային օլիմպիական ակադեմիայի շենքում: Նշվում Է, որ պայթյունի հետեւանքով փլուզում եւ հրդեհ չի եղել: Պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: