Search
Close this search box.

«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանն նույնպես ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, քիչ առաջ որոշում կայացվեց ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին։

Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես էին եկել ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը։

Գագիկ Եղիազարյանը շուրջ երկու տարի է` ինչ գտնվում էր անազատության մեջ:

Այս Բաժնից