Search
Close this search box.

Այս տարի հայ մարզիկները արդեն նվաճել են 86 մեդալ

Հայաստանը ներկայացնող մարզիկների մեդալների քանակը տարեցտարի ավելանում է, նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը. «Մասսայական սպորտի տեսանկյունից մեծ ծրագրեր ենք իրականացնում: Այդ ծրագրերում ներգրված են տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ: Կարևորագույն օղակներից է նաև զորակոչային տարիքը, որտեղ իրականացվող միջոցառումների որակական աճն ակնհայտ է»:

Ղազարյանի խոսքով` այս տարի դեռևս չի ավարտվել, բայց բարեհաջող է հայկական սպորտի համար: «2018 թվականին մինչև օրս Հայաստանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել է 86 մեդալ` 30 ոսկե, 24, արծաթե և 32 բրոնզե: Դրանք միայն երիտասարդների և պատանիների առաջնություններում նվաճված մեդալներ են»,-նշել է նախարարը: