Search
Close this search box.

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ապատեղեկատվության հերթական անհաջող փորձն է. ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես, ասված է.

«Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել»:

ԱՀ ՊՆ–ը հավելում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ապատեղեկատվության հերթական անհաջող փորձն է: