Search
Close this search box.

Հանցագործություններ, որոնց դեպքում փաստաբանի ծառայությունը պետք է արգելվի

Հետևելով վերջին շրջանում հատկապես ֆեյսբուքյան պնդումներին, որ որևէ փաստաբան իրավունք չուներ ստանձնելու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, քանի որ …. և այլն՝ մտածեցի, որ թերևս արժե, որ հասարակությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա ՀՀ Քր․ դատավարության օրենսգրքում և ՀՀ Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ որոշ հանցագործությունների դեպքում արգելվում է կասկածյալին կամ մեղադրյալին օգտվել փաստաբանի ծառայություններից։

Նախագիծը տեղադրվում է e-draft.am կայքում։ Եթե, այնուամենայնիվ, նախագիծը մերժվում է, ցուցակը ավելացվում է փաստաբանների էթիկայի նորմերում։ Որպես սկիզբ՝ ես առաջարկում եմ հետևյալ հանցագործությունների շարքը․

-Պետական դավաճանություն,

-Սահմանադրական կարգի տապալում,

-Ահաբեկչություն,

-Մանկապղծություն,

-Սպանություն,

Խնդրեմ, շարունակեք:

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից