Search
Close this search box.

Հայ ըմբիշները Հռոմից վերադառնում են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալով

Հռոմում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որից հայ ըմբիշները վերադառնում են 5 մեդալով՝ 3 ոսկե և 2 բրոնզե։

Նշենք, որ մեր հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը։ Բրոնզե մեդալներ են նվաճել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

Թիմային հաշվարկով մեր հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականներին։