Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՔԾ պետը՝ Քոչարյանին կալանքից ազատելու ստորագրահավաքի մասին

Կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքին և պարզաբանել. «Նա մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, իսկ դա արգելված է Սահմանադրությամբ: Բանակի ներգրավումը կարող էր լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն, բայց դա հայտարարված չի եղել»:

Անդրադառնալով Ռոբերոտ Քոչարյանի համակիրների հայտարարություններին ու խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքին՝ Խաչատրյանն ընդգծել է. «Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել, ու բացառվի նրա ապօրինի ազդեցությունը գործին»:

Մանրամասը՝ տեսանյութում:

Մեկնարկում է կառավարության նիստը

Մեկնարկում է կառավարության նիստը

Posted by Ազատություն ռադիոկայան on 2018 թ. Օգոստոս 1, Չորեքշաբթի