Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերքանուշ համայնքի ղեկավարը յուրացրել է 3.300.000 դրամ

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետանը թույլ է տվել չարաշահումներ: Այս մաս տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

Նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ հինգ տարի աշխատանքի չի հաճախել, և ընդհանուր առմամբ յուրացվել է երեք միլիոն 300 հազար դրամ: Իսկ 2015-16 թվականներին համայնքապետը թույլ է տվել, որ գրանցված գրադարանավարուհու փոխարեն աշխատի մեկ այլ անձ: Այս դեպքով յուրացվել է 240 հազար դրամ:

Նախապատրաստվում են նյութեր: