Search
Close this search box.

«Տխրահռչակ դատավորին կոչ ենք անում սթափվել». Հիմնադիր խորհրդարան

Հիմնադիր խորհրդարանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Այսօր՝ 01.08.2018թ.-ին, Սասնա Ծռերից Վարուժան Ավետիսյանի ու մյուսների առանձնացված խմբի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Արդեն շուրջ մեկ ամիս է դատավորը տարբեր ձևական ընթացակարգերի պահպանման անվան տակ հետաձգում է դատավարությունը և խափանման միջոցների փոփոխության չի անդրադառնում, ինչի արդյունքում Սասնա Ծռերը ապօրինաբար շարունակում են մնալ անազատության մեջ՝ ռազմագերու կարգավիճակով:

Հիմնադիր Խորհրդարանը և Սասնա Ծռերը դատապարտում են դատաիրավական համակարգի կամայականությունները, մասնավորապես՝ դատավոր Մեսրոպ Մակյանի ապօրինի գործելակերպը:  Տխրահռչակ դատավորին կոչ ենք անում սթափվել և գիտակցել կամայական ապօրինի որոշումների ողջ պատասխանատվությունը»: