Search
Close this search box.

«Բիլայն»-ը «քցել» է Ստյոպա Սաֆարյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ Beeline Armenia Հյուսիսային պողոտայում գտնվող գրասենյակում էի ու երբ եկավ իմ հերթը՝ հենց մոտեցա համապատասխան սեղանին, նույն պահին զանգ եկավ Բիլայնից, ում նամակ էի գրել ու պատասխանի էի սպասում: Սրահում գտնվող բազում սպասարկվողների ու աշխատակիցների ներկայութամբ խոսակցությունը աստիճանաբար վերածվեց աղմուկ աղաղակի. զայրույթիս չափ չկար այն խաբեության համար, որ այդ ընկերությունը գործել էր իմ հանդեպ: Անցած տարվա դեկտեմբեր ամսին այդ ընկերությունը նույն բաժանմունքում, որպես բազմամյա հավատարիմ ու հուսալի (կյանքում այլ օպերատորից համար չեմ ունեցել) բաժանորդ, խաբեությամբ իմ վրա նաղդեց իր 5000 փաթեթն ու մի սմարթֆոն (համաձայն չճշտված լուրերի՝ Mobile Center-ի հետ համագործակցված, իսկ թե դա ում է պատկանում, բոլորդ գիտեք), որոնք արդեն երկրորդ ամիսն է անպետք իրի են վերածվել: Խնդիրն այն է, որ համոզելու ժամանակ (դեռ լավ է, որ վկա կա՝ միայնակ չեմ եղել), երբ ասացի, որ հաճախակի եմ Եվրոպայում լինում ու ինձ փաթեթն ու ռոումինգը բացառապես այդ տարածքում է հետաքրքրում, օգտագործեցին այնպիսի փաստարկներ, թե ռոումինգի պայմանները (զանգեր, sms ու ինտերնետ լավագույնն են):

Հունիսի սկզբներին Բեռլինում լինելու ժամանակ, պարզվեց, շուրջ 900 կԲ ինտերնետը (ի դեպ Բեռլինում ինձ ինտերնետ միայն փողոցում է պետք եղել, որովհետև հյուրանոցում եղել է, ԱԳՆ-ում եղել է, ԱԳՆ վարձակալած տարածքում նույնպես) արժեցել է ավելի քան 150.000 դրամ՝ ոսկուց թանկ: Բիլայնին գրված առաջին նամակիս հեռախոսազանգով պատասխանել էին, թե 40.000 իրենք կվճարեն, սակայն ես երկրորդ նամակում պահանջել էի ամբողջը փակել, որովհետև փաթեթն անազնվորեն է վաճառվել իմ վրա: Ու աղջիկը փորձում էր իբր թե բարեկիրթ ինձ փոխանցել, որ ավելի մեծ ընդառաջում Բիլայնը չի անելու ու համակերպվեմ քցվելու հետ: Իսկ ես ասում եմ՝ չեմ վճարելու, դուք եք վճարելու, չվճարեք, դատարանով եք վճարելու, դա էլ չանեք կյանքիս նպատակ եմ դնելու ձեր կամպանիայի խաբեություններն ու կեղտերը ջրի երես հանելը: Որ հետո միլիոն առաջարկեք, փրկություն չլինի: Ու վերջին կոչն եմ անում շտկել ձեր իսկ սխալը: Աղքատ չեմ, փողի խնդիր չէ, ուղղակի թույլ չեմ տա ինձ հետ նման կերպ վարվեք: Եթե ՀՀ շատ քաղաքացիներ զահլա չդնեն, ես դա կանեմ, եթե չվերանայեք ձեր որոշումը: Ես չեմ պատրաստվում այդ անպետք փաթեթը պահել ինձ մոտ: Դատարանում ստիպված կլինեք ավելին վճարել: