Search
Close this search box.

«Քոչարյանի պաշտպանությունը գնալով ավելի շատ մտահոգիչ հարցեր է հարուցում». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նրանք, ովքեր ասում են, թե Քոչարյանին մեղադրանք ներկայացնելն ու դատելը վտանագավոր է պետականության ու ազգային անվտանգության համար, ենթադրում եմ (այլ բան չի մնում մեզ), որ քաջածանոթ են 0038 գաղտնի հրամանի ողջ բովանդակությանը, որը չի հրապարակվել, ու գիտեն, որ դա համաշխարհային խայտառակություն է, ու հրապարակայնեցումն իրոք կարող է մեծ ցնցումների բերել: Դա է ստացվում այդ ակնարկներից: Թե չէ՝ Արցախի համար վաստակ-մաստակ, դա հեքիաթ է: Այդ դեպքում ավելի վատ թե՛ իր, թե՛ նրան պաշտպանողների համար, որոնք պարտակել են ծանրագույն հանցագործություն: Գնալով նրա պաշտպանությունն ավելի շատ մտահոգիչ հարցեր է հարուցում»: